Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Տիգրան Ավինյանը սեփական խաղն է խաղում

Տիգրան Ավինյանը սեփական խաղն է խաղում
21.11.2020 | 15:16

«Հրապարակը» գրում է.

«Մինչ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններով փորձում է հանրության շրջանում դրական սպասումներ ձեւավորել, հուսադրել, որ կառավարությունը հետեւություններ է անում իրավիճակից, այսուհետ «գազան» աշխատելու է, հենց Փաշինյանի թիմում շարունակում են չհամակերպվել ներկա իրողության հետ եւ կարծում են, որ ստեղծված իրավիճակից ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, միայն մի պայմանով, որ նրան պետք է փոխարինի իրենց թիմից որեւէ մեկը։ Մեզ ասացին, որ արդեն մի քանի օր է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ եւ փորձում է կոնսենսուս ձեւավորել իր թեկնածության շուրջ, ընկալելի դարձնել իր թեկնածությունը։

Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա այս օրերին Փաշինյանի բանագնացները զանգում են մեծ թվով մարդկանց՝ առաջարկում են բարձր պաշտոններ։ Բայց շատ քչերն են համաձայնում այս պահին պաշտոն ստանձնել՝ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու։ Իսկ այս ծանր իրավիճակում մեկ կամ մի քանի ամսով պաշտոն ստանձնելը ո՛չ պատվաբեր է, ո՛չ էլ հեռանկարային»:

Դիտվել է՝ 2670

Մեկնաբանություններ